News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 17
USD
479.05
EUR
519.53
RUB
7.54
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հունվարի 19-ին, ժամը 01։28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Այս մասին  հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և օգնել վարորդին փոխել վնասված անվադողը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ