News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերջին շրջանում առաջին անգամ հարցազրույց է տվել The Washington Post պարբերականին, որում պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսության:

Մադուրոն հայտարարել է, որ Կարակասում եւ Վաշինգտոնում իր հակառակորդներից ավելի խելացի է գտնվել եւ այժմ պատրաստ է խոսել:

«Եթե կառավարությունների միջեւ կա հարգանք, կարեւոր չէ՝ որքան հզոր են Միացյալ Նահանգները, եւ եթե կա երկխոսություն, ճշմարիտ տեղեկատվության փոխանակում, ապա վստահ եղեք, որ մենք կկարողանանք ստեղծել հարաբերությունների նոր տեսակ: Հարգանքի եւ երկխոսության վրա հիմնված հարաբերությունները հանգեցնում են փոխշահավետ իրավիճակի: Հարաբերություններում հակազդումը հանգեցնում է պարտության: Այդ է բանաձեւը»,-հայտարարել է Նիկոլաս Մադուրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ