News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 36 QМ 969 համարանիշի և Opel Astra մակնիշի 85 XF 005 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Honda-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail մակնիշի 36 PN 343 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև դարձյալ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Vectra մակնիշի 36 RՍ 298 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում, ով հարվածի արդյունքում վարորդի նստատեղից շպրտվել ու հայտնվել է բեռնախցիկի մեջ։ Իսկ Honda-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետևից ընթանալիս է եղել, քանի որ նրա հարազատին տեղափոխում էին հիվանդանոց։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Հարվածի հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է, սակայն այն չի ընկել, քանի որ էլեկտրալարերն են պահում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ