News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շաբաթ Մեքսիկայի իշխանությունները փակել են Գվատեմալայի հետ երկրի սահմանի սեկցիան Սուչյատե գետի կամրջով հազարավոր միգրանտների՝ սահմանը հատելու փորձից հետո, հաղորդում է Fox News-ը:

Շուրջ 2 000 միգրանտներ չեն կարողացել հատել սահմանն ու մնացել են կամրջից այն կողմ:

Հաղորդվում է, որ մի քանի տասնյակ միգրանտներին երկրի իշխանություններն, այնուամենայնիվ, թույլատրել են հատել սահմանը, ընդ որում՝ նախազգուշացնելով նրանց փախուստի փորձեր չանել իմիգրացիոն ընթացակարգերից խուսափելու համար:

Մեքսիկայի Ազգային միգրացիայի ինստիտուտը հայտնել է Թվիթերում հարավային սահմանի երկայնքով անցակետերի մասին «անվտանգ, կանոնակարգված եւ ռեգուլյար միգրացիա» ապահովելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ