News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Իրանում կործանված ինքնաթիռի ուկրաինացի զոհերի մարմինները տեղափոխվել են Ուկրաինա, հաղորդում է 112.ua-ն:

Այսօր երկրում վերջին հրաժեշտ են տալիս ավիավթարի հետեւանքով ուկրաինացի զոհերին:

Հիշեցնենք՝ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանվել է Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որը պատկանել է «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը: Ինքնաթիռում գտնվել են 167 ուղեւորներ եւ անձնակազմի 9 անդամներ: Բոլորը զոհվել են, այդ թվում՝ 30 օտարերկրացիներ եւ Ուկրաինայի 11 քաղաքացիներ:

Իրանն ամբողջովին ճանաչել է իր մեղքը ինքնաթիռը խոցելու համար՝ անվանելով տեղի ունեցածը մարդկային սխալի հետեւանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ