News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե Վրաստանը չհամաձայնվի ընդունել հայտնի վրացի օրենքով գող «Լավասօղլի» կեղծանվամբ Մինդիա Գորաձեին, ապա Թուրքիան ստիպված կլինի ազատ արձակել նրան 2020 թվականի փետրվարին, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն՝ հղում անելով Առաջին ալիքին:

Ներկայում Գորաձեն Թուրքիայում ազատազրկված է արտահանձնման նպատակով: Լավասօղլին, որը հետախուզվում էր Վրաստանի իշխանությունների կողմից Ինտերպոլի գծով, բերման է ենթարկվել 2018 թվականին Տրապիզոնում:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քրեական հեղինակությանը բերման ենթարկելուց հետո Անկարան դիվանագիտական ուղիների միջոցով փորձում է արտահանձնել նրան հայրենիքին, սակայն վրացական կողմը հրաժարվում է ընդունել:

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Վրաստան Լավասօղլիի արտահանձնման ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարին: Եթե մինչ այդ վրացական կողմը հրաժարվի ընդունել նրան, ապա Թուրքիան ստիպված կլինի ազատ արձակել:

Մինդիա Գորաձեն կրկնակի դատվել է միեւնույն հոդվածի հատկանիշներով՝ «օրենքով գողի կարգավիճակում անձի գտնվելը»: Ճիշտ է՝ մեղադրանքները վերաբերել են տարբեր քրեական գործերին:

Այսպես, 2019 թվականի ապրիլին Բաթումի քաղաքային դատարանը հեռակա կարգով դատապարտել էր Գորաձեին 10 տարվա բանտարկության օրենքով գողի կարգավիճակ ունենալու համար: Նրան մեղադրանքը ներկայացվել էր 2018 թվականի հուլիսին, երբ Թբիլիսին եւ Աջարիան բերման էին ենթարկել տասը մարդու գողերի աշխարհում ներգրավված լինելու համար: Նրանք, հետաքննության տվյալներով, վախեցրել են մարդկանց, շորթել գումարներ, ինչպես նաեւ կազմակերպել գողական հանդիպումներ:

Բացի այդ, 2018 թվականի հուլիսին Բաթումի քաղաքային դատարանը հեռակա կարգով մեղավոր էր ճանաչել Գորաձեին «օրենքով գողի կարգավիճակում անձի գտնվելու», «շորթում», ինչպես նաեւ «լրագրողների մասնագիտական գործունեության անօրինական խոչընդոտում» հոդվածների հատկանիշներով եւ դատապարտել նրան 12 տարվա ազատազրկման: 2019 թվականի փետրվարին Քութաիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել այդ դատավճիռը:

Դատախազության տվյալներով՝ 2014-2015 թվականներին «Լավասօղլի»-ն կապ է պահպանել Վրաստանում քրեական հեղինակությունների հետ, ստացել նրանցից տեղեկատվություն քրեական միջավայրում իրավիճակի մասին եւ ցուցումներ տվել իր ազդեցությունը մեծացնելու համար:

Դեռ ավելին, 2015 թվականի փետրվարի 24-ին «Լավասօղլի»-ն զանգահարել էր Rustavi 2 հեռուստաալիքի եթերում թողարկվող «Այլ շեշտադրումներ» հաղորդման հեղինակին եւ սպառնացել լրագրողին իր մասին բացասական սյուժեի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ