News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ավաղ, օր օրի առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացմանն ենք ականատես լինում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«2018 թվականին «Ելք» դաշինքը պայքարում էր ընդդեմ շղթայական թանկացումների։ Պայքարում էր հանուն քաղաքացու շահի ու հանուն լավ պետության տեսլականի։

Անցան բուռն երկու տարիներ։ Տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում, կարծես թե, պետք է քաղաքացին ավելի արժանավայել կյանք ունենար և, այո՛, բարձրանար կյանքի որակը։ Իշխանությունը ստանձնեց «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցություն։ Ավաղ, օր օրի ականատես ենք լինում առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացման և, ինչու ոչ, շղթայական թանկացումների։ Բայց դա, երևի թե, մեզ թվում է։ Երևի թե, աղքատությունը մեր գլխում է։

Հ.Գ. Ընկերներ, բա՞ն է փոխվել։ Էլ նախկին արժեքները չկա՞ն։ Էլ նախկին ազնիվ մղումները չկա՞ն։ Մենք միասին էինք չէ՞ պայքարում նման երևույթների դեմ։ Թե՞ ինչ-որ բան լավ չեմ հիշում։

Այո՛, իհարկե, հեղափոխությունը ակներև է։ Սկզբունքներ են փոխվել»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունվարին Երեւանում բնակարանների շուկայական գների տարեկան աճ է նկատվել
Սակայն գների աճը դժվար է բացատրել միայն արտասահմանցի գնորդների ներհոսքով․․․
Հայաստանի համայնքների բյուջեն ցանկանում են մեծացնել «պայմանական գույքի» հաշվին. Քննարկում ԱԺ հանձնաժողովում
Որ այսուհետեւ վճարումները կատարվեն ոչ թե պետական բյուջե, այլ համայնքների բյուջե…
Փաշինյանը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը. Նա հանձնարարել է ներկայացնել ճանապարհային քարտեզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող Ներդրումների աջակցման կենտրոն…
Ձվի շուկայում ուսումնասիրությունից հետո ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել 7 ընկերությունների նկատմամբ
«Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ» եւ «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ…
Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն նույնպես թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019-ին իրականացրել է 277 ստուգում. 195 տնտեսվարողի մոտ խախտումներ է գտել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) պետական վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքների տեխնիկական...
Ամենաշատ