News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նախազգուշացրել է, որ «միջուկային գործարքի նկատմամբ Եվրամիության անարդար վերաբերմունքի դեպքում Իրանը «լուրջ որոշում կկայացնի» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ (ՄԱԳԱՏԷ) իր համագործակցության վերաբերյալ»,-հաղորդում է Tasnim-ը:

Խորհրդարանի բաց նիստին իր ելույթի ժամանակ Լարիջանին անդրադարձել է ՀՀԳԾ իրագործման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի մասին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հայտարարությանը:

«Ցավալի է, երբ եվրոպական երկրներից մեկի նախարարը հայտարարում է, որ ԱՄՆ-ը սպառնում է բարձրացնել ավտոմեքենաների ներկրման հարկը 25 տոկոսով, եթե մենք չկիրառենք Կարգավորման մեխանիզմը, դա նշանակում է, որ մեզ ստիպել են գնալ այդ ճանապարհով»,-նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

ԵՄ-ին կոչով ներկայացած Լարիջանիի խոսքով՝ խնդիրն Իրանի վարքի մեջ չէ, քանի որ եվրոպական երկրները ինքնին բազմիցս մեղադրել են ԱՄՆ-ին ՀՀԳԾ-ից դուրս գալու մեջ:

«Մենք հայտարարում ենք, որ եթե Եվրոպան ինչ-որ պատճառով անարդար կվարվի միջուկային համաձայնագրի 37-րդ հոդվածի նկատմամբ, Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի լուրջ քայլեր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ուղղությամբ, եւ օրինագծի նախագիծն արդեն խորհրդարանում է»,-ամփոփել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ