News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտածում է Լորդերի պալատը Անգլիայի հյուսիս տեղափոխելու մասին, գրում է Independent-ը:

Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը հաստատել է, որ Դաունինգ սթրիթում սկսել են քննարկել այդ տարբերակը, երբ Բրիտանիայի վարչապետը հանձնարարել էր պաշտոնատար անձանց քննարկել Լոնդոնից Լորդերի պալատը տեղափոխելու գործնական հնարավորությունները:

Ենթադրվում է, որ Ջոնսոնը շատ է ցանկանում գործնականում կյանքի կոչել քայքայվող Վեստմինստերյան պալատի վերականգնման ծրագրերը:

Այդ քայլը կքննարկվի սահմանադրության ավելի լայնամասշտաբ վերանայման շրջանակում Գերագույն դատարանի եւ լորդ-կանցլերի դերը վերանայելու հետ մեկտեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ