News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին:

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ պատեհ առիթ չի:

Նշենք, որ  ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ