News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն վրդովմունք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ Հալիլ Աս-Սիսիին եգիպտական բանտում  54-ամյա ամերիկացի Մուստաֆա Քասեմի մահվան կապակցությամբ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ Քասեմը պնդում էր, որ հայտնվել էր բանտում սխալմամբ եւ հայտարարել էր հացադուլ, որից հետո մահացել էր:

Բեռլինում ընթացող գագաթնաժողովի ժամանակ Աս-Սիսիի հետ զրույցում Պոմպեոն անվանել է բանտում ամերիկացու մահը «անիմաստ եւ ողբերգական»:

Եգիպտական բանտում նյույորքյան ավտոդիլերի մահը մեծ աղմուկ է բարձրացրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում, իսկ ակտիվիստները սկսել են կոչ անել ԱՄՆ-ին պատժել իր մերձարեւելյան միությանը՝ կրճատելով ֆինանսական օգնությունն անվտագնության ոլորտում:

Եգիպտոսին ԱՄՆ-ի տրամադրած ռազմական օգնության շրջանակում ամեն տարի տրամադրվում է 1.2 մլրդ դոլար:

Քասեմը բերման էր ենթարկվել 2013 թվականին ակցիան ցրելու ժամանակ, որի հետեւանքով զոհվել էին հարյուրավոր մարդիկ: Նրան դատապարտել էին 15 տարվա ազատազրկման բանտում, սակայն ամերիկացին պնդում էր, որ անմեղ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ