News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը ասաց, որ աշխատանքային շփումներ են եղել նախկին ԱԱԾ տնօերնի  հետ եւ մեծ ցավ  է ապրում:

«Աշխատանքային շփումներ են եղել, մեծ ցավ  եմ ապրում,  եւ ցավակցում եմ  ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին եւ մեզ բոլորիս: Շատ  լավ մարդ, շատ լավ մասնագետ,  իր մասնագիտությամբ  փայլել է եւ ցավում եմ դեպքի հետ կապված»,- ասաց նա:

Նշենք, որ նախկին ԱԱԾ 39-ամյա տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Տպել