News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ես չգիտեմ` ինչի հետ կապեմ այս ամենը, սպասենք հանգուցալուծմանը: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

«Ես միայն մի բան կարող եմ ասել, որ մարդիկ երբ որ դժվարության մեջ են լինում հավանական է` պետք է  նրանց հոգեբանորեն ինչ-որ մի օգնություն տալ: Ես չգիտեմ` ինչի հետ կապեմ այս ամենը, բայց ամեն դեպքում սպասենք, տեսնենք հանգուցալուծմանը»,- ասաց նա: 

Նա նշեց, որ Կուտոյանի հայրն իրեն ընկեր եւ գործընկեր է, ավելի շատ նրա հետ էր շփվում, իսկ Գեորգի Կուտոյանի հետ ավելի  շատ աշխատանքային հարաբերություններ են եղել. «Շատ եմ ցավում, ես բնավ նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել»:

Նշենք, որ ԱԱԾ  39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Տպել