News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պարագվայի արեւելքում՝ Բրազիլիայի հետ սահմանին, բանտից փախել է 75 բանտարկյալ, հաղորդում է BBC News-ը:

Իրավապահ մարմինները կասկածում են, որ բանտի անվտանգության ծառայությունը թույլ է տվել բանտարկյալներին ազատորեն անցնել հիմնական դարպասներով:

Բանտի տակ հայտնաբերվել է թունել, սակայն հետաքննությունը չի կարող վստահաբար պնդել, որ հենց դա է ծառայել որպես փախուստի միջոց:

Նշվում է, որ փախուստի դիմած բանտարկյալները «Առաջին մայրաքաղաքային թիմ» բրազիլական խոշորագույն հանցավոր խմբավորման անդամներ են:

Այն կազմված է 30 000 մարդուց, որոնք զբաղվում են զենքի եւ թմրանյութերի անօրինական շրջանառությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել