News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ Բեռլինում գագաթնաժողովի ժամանակ:

Պուտինը դուրս է գալիս ավտոմեքենայից, ողջունում Մերկելին եւ Գուտերիշին, ինչ-որ բան ասում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, եւ անսպասելիորեն այդ պահին Անգելա Մերկելը սկսում է ռուսերեն խոսել նրա հետ.

Նա ռուսերե՞ն է խոսում քեզ հետ:

Մի քիչ,-պատասխանում է Պուտինը:

Դա առաջին դեպքը չէ, երբ Գերմանիայի կանցլերը խոսում է ռուսերեն Ռուսաստանի նախագահի հետ: Անցած տարի Ստամբուլում սիրիական կարգավորման շուրջ հանդիպումից հետո Անգելա Մերկելը հարցրել է Պուտինին նրա «սիբիրյան» վերարկուի մասին:

Հիշեցնենք, որ այսօր Բեռլինում ընթանում է Լիբիայի հարցով գագաթնաժողովը քաղաքացիական պատերազմի մեջ խրված երկրում հրադադար հաստատելու նպատակով:

Գագաթնաժողովի մասնակիցներից են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Հանդիպմանը ժամանել են նաեւ միմյանց հակազդող Լիբիայի միջազգայնորեն ճանաչված վարչապես Ֆաիզ Սարաջն ու Լիբիայի ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆա Խաֆթարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել