News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ճամաչում ունեցող օպերային երգիչ Ռենե Պապեն մեկնաբանել է սկանդալը, որը բռնվկել էր օպերային աշխարհում այն պատճառով, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր ելույթ ունենալ միեւնույն բեմում հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ:

Երգչուհի Հասմիկ Պապյանը հրապարակել է Պապեի մեկնաբանությունն իր ֆեյսբուքյան էջում:

«Սովորաբար ես այսպիսի երեւույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով Դրեզդենցի, երաժշտության, արվեստի եւ ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որեւիցէ այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել»,-հայտարարել է նա:

Նա հիշեցրել է, որ Դրեզդենն ունի շատ լուսավոր եւ շատ մութ երաժշտական անցյալ եւ փառավոր պատմություն: «Հրավիրված լինել այստեղ երգելու եւ ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է եւ առավելություն: Դու պետք է երջանիկ եւ հպարտ լինես, որ քեզ խնդրել են դրա մասնիկը դառնալ»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ Agence Massis Opéra գործակալությունը, որն աշխատում է հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, արձագանքել է մամուլի հաղորդագրությանը, որն ավելի վաղ հրապարակվել էր համերգների կազմակերպիչների կողմից, որոնք պնդում էին, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը դեմ չէր հայուհու հետ ելույթ ունենալ:

Semper Opernball-ի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ համերգների կազմակերպիչները հերքել են ադրբեջանցի տենորին ուղղված մեղադրանքները եւ հայտարարել, որ նրանք պարզապես չունեին պայմանավորվածություն Մանթաշյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել