News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիրակի Բեռլինում ընթացող Լիբիայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են համակարտության կողմերին զենք մատակարարելու էմբարգոն, ինչպես նաեւ այդ որոշումը կատարելու շուրջ ուժեղացված մոնիթորինգը: Այդ մասին կիրակի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք համաձայն ենք, որ հարգում ենք էմբարգոն եւ որ դա պետք է ավելի ուժեղացված կարգով վերահսկել, քան նախկինում»,-ասել է նա: Մերկելի խոսքով՝ այդ համակարտությունը «կարող է ունենալ միայն քաղաքական լուծում»: Նա նշել է, որ բանակցությունները «լուրջ եւ ինտենսիվ էին»:

Գագաթնաժողովի մասնակիցները չեն քննարկել զենքի էմբարգոն խախտելու դեպքում պատժամիջոցներ սահմանելու հարցը: «Որպես այդպիսին, պատժամիջոցների մասին մենք չենք խոսել»,-ասել է Մերկելը:

Փաստաթուղթը, որը համաձայնեցրել են Լիբիայի հարցով Բեռլինում կայացած գագաթնաժողովի մասնակիցները, պետք է ստանա միջազգային աջակցություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում համաձայնեցնելուց հետո: «Մենք բոլորս ունենք միեւնույն կարծիքը, որ մեր ընդունած փաստաթուղթը պետք է հաստատվի ՄԱԿ-ում (Անվտանգության խորհրդում)»,-ասել է կանցլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ