News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հեռուստաընկերությունները լիցենզավորելու նախաձեռնության առնչությամբ լրատվամիջոցները պետք է միախմբվածություն ցուցաբերեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն  Բադալյանը։

Հարցին՝ արդյոք այս նախաձեռնությունը փորձ չէ՞ կոտրել հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների ողնաշարը, քաղտոխնոլոգը պատասխանեց․ «Դա կախված է լրատվամիջոցների կորպորատիվ շահերի գիտակցումից։ Եթե լրատվամիջոցները սուսուփուս դիտարկեն` ինչ է կատարվում, ինձ թվում է` դա տեղի կունենա, բայց եթե լրատվամիջոցները կորպորատիվ շահերից ելնելով կարողանան իրենք այլընտրանքային օրինագծեր մշակել եւ փորձել դա պարտադրել՝ պաշտպանելով իրենց շահերը, ապա կարող է տեղի չունենալ։ Այսինքն՝ ընդամենը պետք է աշխատել։ Եթե դու նայում ես՝ դիմացինն ինչ է անում եւ բողոքում ես, դա արդյունք չի տալիս։ Դա է տարածված քաղաքական դաշտում, երբ դիտարկում ենք, տեսնում ենք, որ վարչապետին միայն քննադատելով են զբաղված, շատ շատերը քննադատում են, թվում է, թե լուրջ քննադատություն է, ի դեպ կան նաեւ բավականին լուրջ քննադատություններ, բայց մենք տեսնում ենք, որ այլընտրանքային գործողություններ չկան, իսկ քննադատությունը որեւէ արդյունք չի տալիս, պետք է իմանաս ինչպես քննադատել, 99 տոկոսը քննադատության թվում է, թե շատ ճիշտ է, գրագետ է, բայց նպատակային չէ»։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերություն, Բադալյանն ասաց․  «Վարչապետը շաբաթը մեկ կամ հաճախ նաեւ օրը մեկ նման տեսակետներ է հայտնում եւ եթե  նշում է այդպիսի հեռուստաընկերություններ, իրեն լուրջ քաղաքական գործիչ համարող անձը կտար այդ հեռուստաընկերությունների անունները եւ կհիմնավորեր, թե ինչու է դա կոչում կոռուպցիա ընդ քո։ Դրանից առաջ վարչապետը նշում էր պետական ապարատաի դիմադրության մասին, սակայն այդպես էլ չնշեց, օրինակ, պետական որ մարմինն է դիմադրում, օրինակ ԱԳՆ-ն ինչպես է դիմադրում, կամ Ֆիննախը,եթե դիմադրում է, ինչու նրա ղեկավարը փոփոխված չէ, այսինքն՝ վարչապետը սիրում է շաբաթը մեկ թշնամիներ փնտրել եւ ասել սրանք են մեղավոր, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ ներդրումներ չկան եւ այլն, դա արդեն իր գործելաոճն է, իր աշխատանքի մեթոդաբանությունը»։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու․ «Իշխանությունտ ցանկություն ունի այդ մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, եւ գուցե շատ հեռուստաընկերություններ չհամապատասխանեն չափորոշիչներին ու պարզապես փակվեն:

Ինչպես հայտնի է, այժմ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ արդեն նոր նախագծով կարող է նախատեսվել, որ լիցենզավորվելու են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցները, որոնք թվային հեռարձակում են ապահովում:

Եվ ամեն հեռուստաընկերություն պարտադիր 5 ալիք պետք է ունենա՝ շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային:

Սա, բնականաբար, մեծ ֆինանսներ է ենթադրում, որն այսօր գործող ոչ բոլոր հեռուստաընկերությունները կկարողանան ապահովել: Կանխատեսումներ կան, որ օրենքի ընդունումից հետո 3-4 հեռուստաընկերություն կմնա, որոնցից մեկը Հանրային հեռուստաընկերությունն է»:

 

 

 

Տպել