News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Երգչուհի Հասմիկ Պապյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ միջադեպի վերաբերյալ գերմանացի երգիչ Թոմաս Քվասթոֆֆի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան:

«Պարո՛ն Էյվազով, ամոթ Ձեզ։ Ռասիզմը երգչի մասնագիտության եւ առհասարակ այս աշխարհում անելիք չունի»,- գրել է գերմանացի երգիչը:

Հիշեցնենք, որ Agence Massis Opéra գործակալությունը, որն աշխատում է հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, արձագանքել է մամուլի հաղորդագրությանը, որն ավելի վաղ հրապարակվել էր համերգների կազմակերպիչների կողմից, որոնք պնդում էին, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը դեմ չէր հայուհու հետ ելույթ ունենալ:

Semper Opernball-ի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ համերգների կազմակերպիչները հերքել են ադրբեջանցի տենորին ուղղված մեղադրանքները եւ հայտարարել, որ նրանք պարզապես չունեին պայմանավորվածություն Մանթաշյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ