News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 19-ին, ժամը 17:37-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Կ.) արգելափակվել է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Վերջինս շարունակել է ընթացքը:

Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատել են, որ արգելափակումից դուրս բերված «Mercedes-W124» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է ճանապարհի արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 2 աշխատակից…
Apple-ի գործադիր տնօրենին հետապնդած տղամարդուն արգելվել է 180 մ-ից ավել մոտենալ նրան
Շարման սեպտեմբերի 25-ին եւ հոկտեմբերի 2-ին երկու անգամ զանգահարել է Քուքին եւ երկու դեպքերում էլ սպառնալիքներ պարունակող ձայնային հաղորդագրությունները թողել...
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները
Մաշտոցի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2020թ. փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին, Բագրատունյաց...
Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին
Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում…
Արթիկի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. գտել են պատնեշի քարերի արանքից
Ըստ 28-ամյա բնակչի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է անցյալ տարի աշնանը իրենց տան հետնամասի ձորակից, պահել իր օգտագործման համար...
Գոնե ծանոթ մարդ լիներ, կասեինք՝ եկել զրպարտել է, Թավադյան չզրպարտեցի՞ն. Արաբկիրի նախկին թաղապետը դուրս եկավ ՔԿ-ից
Չեմ կարող պատասխանել այն հարցերին, որոնց հետ ես առնչություն չունեմ…
Ֆոտոռեպորտաժներ