News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։

2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է. ծրագրվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցի շուրջ 95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։

Նախատեսվում է, որ  համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարը կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները: Հայկական պատվիրակությունը կծանոթանա ֆորումին ներկա կրթության փորձագետների ներկայացրած նորարարական մոտեցումներին և զարգացումներին, կհաստատի  համագործակցության լայն շրջանակ՝ Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթությունների և գերակա ուղղությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ