News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հույս է հայտնել, որ Լիբիայի նավթային տերմինալները նորից կբացվեն շնորհիվ Բեռլինի միջազգային համաժողովի։ Նա այսպիսի տեսակետ է հայտնել լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը այնտեղ (Լիբիայում) հետաքրքրություններ ունի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Բացի այդ, Լիբիայում էներգետիկայի ոլորտում լուրջ հնարավորություններ կան։ Մենք հույս ունենք, որ երկրից նավթի առաքման խոչընդոտումը կդադարեցվի այս խոսակցության արդյունքում։ Մենք նաեւ քաղաքական որոշման կողմնակից ենք»,- ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքերը մեջբերում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Պոմպեոն նշել է նաեւ, որ Բեռլինի հանդիպման ժամանակ հաջողվել է հասնել առաջընթացի հրադադարի ռեժիմ մտցնելու հարցում։ «Ապահովվել է առաջընթաց հրադադարի, հաշտեցման, (զորքերը) բարձր մարտական պատրաստվածության վիճակից դուրս բերելու լիարժեք ռեժիմի հաստատման գործում։ Դեռ շատ անելիքներ կան։ Այնտեղ դժվար իրավիճակ է մարտադաշտում։ Բայց այնտեղ (Բեռլինի համաժողովում) էին (Թուրքիայի) նախագահ Էրդողանը, (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը, (Գերմանիայի կանցլեր Անգելա) Մերկելը, եւ նրանք բոլորը անկեղծ պարտավորվեցին եւ ասացին, որ պատրաստվում են կրճատել ռիսկերը, հասնել հրադադարի ռեժիմի հաստատման»,- ասել է նա։ «Ես լավատեսորեն եմ տրամադրված այն առումով, որ բռնությունը կպակասի եւ հնարավորություն կստեղծվի խոսակցություն սկսել Լիբիայում հակամարտության կողմերի միջեւ»,- ավելացրել է պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ Բեռլինում հաջողվել է հաջողության հասնել նաեւ արաբական երկիր զենքի մատակարարման էմբարգոն պահպանելու հարցում։ «Ես կարծում եմ, որ մենք հասել ենք հաջողության, համենայնդեպս, առաջընթացի այն հարցում, որ ավելի քիչ կլինեն սպառազինությունները, ավելի քիչ ուժեր կլինեն տարածաշրջանում»,- ընդգծել է Պոմպեոն։

Լիբիայի ամենախոշոր Էշ Շարարա նավթահանքը փակվել էր կիրակի, այնտեղ աշխատող լիբիական ցեղերի ներկայացուցիչների պահանջով։ Միաժամանակ փակվել էր դրանից ոչ հեռու գտնվող Էլ Ֆիլ նավթահանքը։ Դա տեղի էր ունեցել Բեռլինում Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջի պահանջների ֆոնին նավթի արտահանումն անհապաղ սկսելու մասին։ Տրիպոլիից 800 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնվող երկու նավթավայրերում գործունեության դադարեցմամբ Լիբիայի ամբողջ նավթային արդյունաբերությունը փաստորեն կանգ է առել։

Լիբիայի վերաբերյալ համաժողովին, որը կիրակի տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաքում, մասնակցեցին այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի վարչապետը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը, ԱՄՆ պետքարտուղարը, Ալժիրի, Եգիպտոսի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները։ Բացի այդ, Բեռլին էին ժամանել Սարաջը եւ Լիբիական ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Բնակարանի ջեռուցման համար չի օգտագործվի ոչ գազ, ոչ էլէներգիա. Իսկ ծախսը կրկնակի կկրճատվի». Փաշինյան
Եթե բազմաբնակարան շենքերում դա կիրառվի, մարդիկ զգալիորեն քիչ են վճարելու գազի ու էլեկտրաէներգիայի համար…
«Բենզինը թանկացե՞լ է, ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում»․ վարչապետն անեկդոտ պատմեց
Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք 1000 դրամ, ջերմախնայողության մեջ ներդրում անելու պարագայում կծախսենք, ենթադրենք, 700 դրամ…
Նավթի գներն աճում են
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0.36 տոկոսով եւ կազմել 59.33 դոլար մեկ բարելի դիմաց...
Գիտնականներն օդից հոսանք ստացող սարք են ստեղծել
Air-gen-ն արեւի, ջրի կամ քամու էներգիա չի պահանջում եւ կարող է արդյունավետ լինել նույնիսկ փակ տարածքներում...
Ֆրանսիայի իշխանությունները փակել են ամենահին միջուկային համալիրը
Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի հայտարարության մեջ այս որոշումը որակվել է որպես Ֆրանսիայի էներգետիկ ռազմավարության «առաջին փուլ»...
ԱՄԷ-ն իր ատոմային էլեկտրակայանում ռեակտոր կառուցելու լիցենզիա է տվել
ԱՄԷ-ն ունի էներգիայի զգալի պահուստներ, սակայն, ունենալով 10 միլիոն բնակչություն, հսկայական գումարներ է ներդնում էներգիայի այլընտրանքային, այդ թվում՝ արեւային աղբյուրների զարգացման մեջ․․․