News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտատերեր իրենց սմարթֆոններ են ներբեռնում ծանոթությունների հանարաճանաչ հավելվածներ, որոնք խոստանում են մեծ սեր կամ կարճաժամկետ հաճույք. Grindr-ը, Tinder-ը, Happn-ը եւ տասնյակ դրանց նման հավելվածներ: Այս հավելվածներից շատերն անվճար են, բայց օգտատերերը չեն գիտակցում, որ դրանք իրենց սմարթֆոնում տեղադրելով՝ վճարում են սեփական անձնական տվյալներով, որոնք հետո անպատկառ կերպով վերավաճառվում են գովազդային ցանցերին կամ համացանցային հսկաներին, հայտնում է «Գերմանական ալիքը»: 

Ծանոթությունների կայքերից անձնական տվյալներն ուր են գնում

Սպառողների իրավունքների պաշտպանության նորվեգական Forbruker Radet ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է երկրի կառավարության կողմից, հետազոտություն է անցկացրել՝ վերլուծելով Android-ի համար 10 հավելվածներ, որոնք մշակում են օգտատերերի գաղտնի տվյալները, այդ թվում՝ առողջության, կրոնի, երեխաների թվի եւ սեռական նախապատվությունների մասին: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ 10 հավելվածն էլ այս տեղեկությունները վերաուղարկել են գովազդային ցանցեր:

Օրինակ՝ Grindr-ը, որը նույնասեռականների եւ բիսեքսուալների ծանոթության աշխարհում ամենահանրահայտ հավելվածն է, հավելվածի անվանման հետ միասին օգտատերերին հետեւելու համար գաղտնաբառերը տրամադրել է ավելի քան 10 ընկերության: Մասնավորապես, գտնվելու վայրի մասին տվյալներն ուղարկվել են այլ ընկերությունների, որոնք, իրենց հերթին, այս տեղեկությունները կարող էին հետագայում տարածել:

Ովքեր են հասանելիություն ստանում անձնական տվյալներին

«Սմարթֆոնի յուրաքանչյուր տեր տեղադում է միջինը 40-ից մինչեւ 80 հավելված: Սա նշանակում է, որ նա դա չգիտակցելով՝ իր տվյալները հայտնի է դարձնում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր առցանց ըկերությունների»,- ասում է Սպառողների հարցերով նորվեգական խորհրդի թվային քաղաքականության բաժնի ղեկավար Ֆինն Միրսթադը:

Իր տվյալները հետազոտական խմբի տնօրինությանը տրամադրելով՝ Միրսթադը հետեւել է աշխատանքի ընթացքին, որի նպատակն էր պարզել, թե գովազդային ապահովման, այսպես կոչված, ծրագրերը ինչ կերպ են օգտատիրոջ տվյալները հանում Android-ի համար հավելվածներից: Հետազոտությունն անցկացվել է Օսլոյի Mnemonic ընկերության աջակցությամբ, որը զբաղվում է կիբեռանվտանգության հարցերով:

«Ինչպես պարզել ենք, այդ պրակտիկան վերահսկողությունից դուրս է գալիս եւ խախտում տվյալների պաշտպանության ԵՄ հիմնական կանոնները»,- ամփոփում է Միրսթադը: Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (DSGVO) շրջանակում ԵՄ-ն օրենք է ընդունել, որը ընկերություններին արգելում է հավաքել եւ երրորդ անձանց փոխանցել կրոնին, էթնիկ ծագմանը, սեռական կողմնորոշմանը եւ այլ նուրբ թեմաների առնչվող անհատական տվյալները՝ առանց այդ տվյալների տերերի հստակ արտահայտված համաձայնության:

Ալգորիթմները կառավարում են օգտատերերի վարքագիծը

Սպառողների իրավունքների նորվեգացի պաշտպանների զեկույցը լրացնում են մի շարք հետազոտությունների տվյալները, որոնք հայտանաբերել են միլիոնավոր մարդկանց աննկատ հետեւող ընկերությունների վիթխարի ցանց: Հավելվածների մշակողներին դրանցում գովազդ տեղադրելու գործում օգնելու համար դրա տեխնիական սպասարկմամբ զբաղվող ընկերությունները օգտատերերի անձնական տվյալները փոխանցում են մարքեթինգային ծառայություններին եւ գովազդային պլատֆորմներին:

Այս տեղեկությունները գովազդի մատակարարներին օգնում են այն հավելվածներում տեղադրել հաշվի առնելով օգտատերերի հակումները: Այսպիսով, վերջնարդյունքում նրանք փորձում են կառավարել մարդկանց վարքագիծն ու մտածելակերպը: Դրա համար անգամ նրանց անուններն իմանալու կարիք չունեն:

Մարդու իրավունքներին համակարգային սպառնալիք

Amnesty International (AI) իրավապաշտպան կազմակերպության 2019 թվականի զեկույցում օգտատերերին հետեւելը այնպիսի թվային հսկաների կողմից, ինչպիսին են Google-ը եւ Facebook-ը, որակել են մարդու իրավունքներին համակարգային սպառնալիք: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ օգտատերերի վրա այսպիսի կառավարվող ազդեցությունը լուրջ սպառնալիք է կարծիքի ազատության ու դրա ազատ արտահայտման, հավասարության իրավունքի եւ խտրականության բացակայության համար:

Նորվեգական Forbruker Radet կազմակերպությունը հայտարարել է, որ մտադիր է բողոք ներկայացնել Օսլոյի կարգավորող մարմիններին՝ պահանջելով ստուգել Grindr-ի եւ գովազդային ապահովման եւս 5 ծրագրերի համապատասխանությունը տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենսդրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ