News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչպես խոստացել էի, երկուշաբթի օրը պետք է հրապարակեի ունեցածս տեղեկատվությունը, որը առնչվում է Գյումրու «Ավստրիական հիվանդանոցի» տնօրենի ընտրությունների հետ: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է Առողջապահական կազմակերպիչ, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հենց սկզբից ասեմ, որ թե նախկին եւ թե նորանշանակ տնօրեններին անձնապես չեմ ճանաչում թե մասնագիտական եւ թե անձնական տեսանկյունից, ուստի կոմպետենտության առումով չեմ կարող մեկնաբանել իրենց գործունեությունը:

Այսպիսով, մենք տեսանք, որ հիվանդանոցի տնօրենների մրցույթին մասնակից 2 թեկնածուներից նշանակվեց «նորը», ով հանդիսանում է Շիրակի Պետական Համալսարանի ռեկտորի որդին, իսկ «հինը» ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի մեղադրի Շիրակի մարզպետին կողմնակալ վերաբերմունքի մեջ եւ պնդի, որ առկա է շահերի բախում: Մարզպետն էլ փորձեց արդարանալ, որ գործել է օրենքի սահմաններում...

Այս ամենը պատմության երեւացող մասն է, իսկ չերեւացողը այն է, որ սա ուղղակի հիշեցնում է սովորական «բարտերային» գործարք ու մարզպետը այստեղ ուղղակի կատարողն է: Քչերն են տեղեկացված, որ առողջապահության նախարարի զարմուհին մոտ 8-9 ամիս առաջ փորձաշրջանի նախապայմանով, իսկ սեպտեմբերից արդեն մշտական նշանակվեց Շիրակի Պետական Համալսարանի ռեկտորի խորհրդական (կարող է օգնական), ինչի դիմաց, ըստ իմ ունեցած տեղեկատվության, առողջապահության նախարարը խոստացել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնը եւ այս «բարտերը» պայմանավորված էր դեռ ամիսներ առաջ:

Տարօրինակ չէ՞ր, որ «կոռուպցիայի դեմ պայքարող» առողջապահության նախարարը տեսախցիկների առջեւ հնչեցնում է «հին» տնօրենի անունը... նման անզգուշություն նա չէր թույլ տա, սակայն նախապես իմանալով ընտրությունների արդյունքները եւ նշելով չնշանակված թեկնածուի անունը, նա ոչ միայն կարողացավ պողոսների աչքերում իր վրայից գցել պատասխանատվությունը եւ ցրել կասկածները, այլ նաեւ կարողացավ «կռիվ գցել» մարզում...

Այստեղ ոչ թե հատվեցին տնօրենների շահերը, այլ համընկան առողջապահության նախարարի ու «նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կազմակերպիչների (ամենաբարձր մակարդակով) շահերը, իսկ «հին» տնօրենին ուղղակի «զոհեցին»...

Հ.Գ. #PRADOվինուտիի սեւ փողը չի պակասի` ոնց մուծվում էին, այդպես էլ մուծվելու են: Մեջտեղում «քյար» մնաց սկսած «շնորհակալությունների» ֆլեշմոբը...

Հ.Հ.Գ. նման «փորձություններ» եւ «խառը» պատմություններ դեռ շատ տնօրենների են սպասվում... պահեք ձեր դեմքը, քանի որ պաշտոնը մշտական չէ»:

Տպել
Ամենաշատ