News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վատ է գնահատում Հայաստանում ծննդատների փակումը: Այսօր` հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդը:

«Դա վատ եմ գնահատում, քանի որ, ասենք թե, մենք ուզում ենք` ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլ հակառակը դա պետք է պահվի, զարգացվի, այնպես որ դա անելու բան չի, որ դա անում են»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Նշենք, որ բողոքի ակցիաներ են այս առիթով տեղի ունեցել  Մարալիկում, Եղվարդում, Աչաջրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ