News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է ադրբեջանական մամուլի սադրիչ հրապարակումները։

Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին նյութ «Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին Լապշինին սպանելու փորձի մեջ» թեմայով։

«Ես միշտ կասկածել եմ, որ նավթարդյունահանման գոլորշիները ինչ-որ վնասակար ազդեցություն են ունենում այդ մարդկանց ուղեղի վրա։ Բայց ամեն անգամ զարմանում եմ, թե որքան ուժեղ է այդ ազդեցությունը, որը տանում է ագրեսիայի եւ ցինիզմի։

Բռնապետական ռեժիմը՝ ցմահ բռնակալ նախագահով, որն ինձ նախագահական ինքնաթիռով Ղարաբաղում տուրիստական ուղեւորության պատճառով բերեց Բաքու դիմակներով հատուկջոկատայինների ուղեկցությամբ, որոնք հետո խցում ինձ ծեծեցին ու հասցրին կոմայի աստիճանի (դա ապացուցված է իսրայելական դատաբժշկական փորձաքննությամբ, եւ հիմա գործը քննվում է ՄԻԵԴ-ում), հետո փորձեցին ինձ առեւանգել ու սպանել Լատվիայում ու այդ հարցով զբաղվում էին Մեծ Բրիտանիայի ու Լատվիայի հատուկ ծառայությունները եւ նրանցից է այս տեղեկատվությունը։ Ընդ որում, իմ ռիգացի բարեկամները տեսել են ադրբեջանցիների, որոնք մի քանի ժամ պտտվում էին Ռիգայի հյուրանոցի կողքին, որտեղ ես պետք է ելույթ ունենայի համաժողովում։ Ընդ որում՝ Ռիգայում ենթադրվող հարձակումից երկու օր առաջ Ադրբեջանը ինձ ձերբակալելու մասին հարցապնդումներ էր ուղարկել Լատվիա, Լիտվա եւ Լեհաստան՝ «Իլհամ Ալիեւի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու» մեղադրանքով։ Ընդ որում՝ այդ նոր քրեական գործի մասին ինձ նախազգուշացրել է Իսրայելի ԱԳՆ-ն դեռեւս 2019 թվականի փետրվարին։

Եվ այս ամենից հետո ադրբեջանական իշխանությունները լկտիություն ունեն հայտարարելու, թե այդ Հայաստա՞նն է ծրագրում սպանել ինձ։ Եվ սա ասում են հանցագործները, որոնք փորձում էին ինձ ոչնչացնել երկու անգա՞մ։ Սա ասում են հանցագործները, որոնք արդեն մի անգամ ինձ բռնել ու քարշ են տվել Բաքվի իրենց որջը 2017-ին ու փորձել են դա անել երկրո՞րդ անգամ Ռիգայում 2019-ի դեկտեմբերին։ Զզվելի է»,- նշել է Ալեքսանդր Լապշինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ