News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Շատ դեպքերում, երբ դու իրականացնում են ներդրումներ կամ իրականացնում ես ծախսեր ենթակառուցվածքների վրա, զուգահեռաբար կրթական, սոցալական ծախսերը համահունչ լինեն եւ նույն տրամաբանության մեջ լինեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով  «Պետական ֆինանսների կառավարման  համակարգի բարեփոխումների ռազմավարությանը», որի քննարկումը տեղի ունեցավ այսօր:

«Այդ իմաստով մենք փորձ ենք արել կամ վստահ ենք, որ այս ռազմավարությունն այդ հարցի պատասխանը կտա, եւ հնարավորություն կտա իրականացնել մի ծրագիր, որի արդյունքում հանրային միջոցների ծախսերը կունենան փոխադարձ տրամաբանություն նպատակի իմաստով:

Իսկ մնացած բոլոր ուղղություններով կատարելագործման անհրաժեշտությունը կա, որովհետեւ արդյունավետությունը ոչ միայն պետական միջոցների օգտագործման կանոն պետք է լինի, այլ ընդհանրապես դարձել է կարեւոր կանոն, որը մեծ նշանակություն ունի նպատակների իրականացման եւ արդյունքների համար»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ կան ծախսեր, որոնց նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, այդ թվում գնումների, պարգեւավճարների մասով, եւ այս ռազմավարությունից հետո հանրություն կսկսի վստահե՞լ կառավարության կատարած ծախսերին, Մհեր Գրիգորյանն արձագհանքեց. «Եթե ուշադիր եղաք, այս ռազմավարության շատ մեծ հատված վերաբերում է թափանցիկությանն ու հաշվետվողականությանը: Այդ հարցն ունի երկու նպատակ. Նախ, որ դուք հնարավորություն ունենաք լիարժեք գնահատականներ տալ, բոլոր հարցերի պատսախաններ ունենաք տվյալ ծախսերի վերաբերյալ, բայց կա երկրորդ կարեւոր նպատակը՝ որքան ավելի հրապարակային ու թափանցիկ են ծախսերը, որքան բարձր է հաշվետվողականությունը, այնքան փորձագիտական հանրությունն ավելի ներգրավված է լինում, ասելիքները շատ ավելի կոնկրետ են լինում ինքը դրական ազդեցություն ունի ծախսի վերջնական ազդեցության վերջնական նպատակին հասնելու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ