News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը սոցիալ-տնտեսական, մշակութային եւ քաղաքական նշանակություն ունի ու կարող է դառնալ չինացի զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի իմիջի բարձրացման նախապայման: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ ուղիղ ավիաչվերթների առկայությունը, սպասարկման մակարդակի բարձրացումը, պետական մոտեցման կիրառումը կարող են զգալիորեն մեծացնել զբոսաշրջային հոսքը:

Նրա խոսքով՝ սա կարող է հետագայում հանգեցնել նաեւ Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների աճին: «Առանց վիզայի ռեժիմի ներդրումը առաջին հերթին պետությունների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցադրում է»,- նշեց նա:

Ապրեսյանը հավելեց, որ կարեւոր է նաեւ գիդերի պատրաստման եւ վերապատրաստման ծրագրերի իրականացումը: Չի կարելի մոռանալ նաեւ տուրիստական ոլորտի աշխատակիցների շրջանում չինարենի իմացության մակարդակի բարձրացման մասին: «Հայաստանը աշխարհի երկու երկրներից մեկն է, որտեղ իրականացվում է գիդերին չինարեն ուսուցանելու ծրագիր: Սա նույնպես մեծ նշանակություն ունի»,- շեշտեց ՀԿ ղեկավարը:

Գիդ Լուսինե Վարդանյանն իր հերթին նշեց, որ վերջին տարիներին նկատվում է չինացի զբոսաշրջիկների թվի աճ (2018 թվականի հունվարից հոկտեմբեր՝ ավելի քան 8400 մարդ, 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 14500 մարդ – խմբ.): «Նրանք նախընտրում են դասական տուրիզմը՝ պատմական վայրեր այցելություններով, ինչը կապված է տարիքային խմբի հետ: Հայաստան են այցելում են հիմնականում թոշակառուները, եւ նրանք ոչ միշտ են ի վիճակի զբաղվելու ակտիվ տուրիզմով»,- պարզաբանեց նա:

Նշենք, որ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ «Սովորական անձնագորվ մարդկանց համար վիզային պահանջների փոխադարձ վերացման մասին» համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանը` Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում
Վարկանիշը հիմնված է այս տարվա փետրվարին անցկացված առցանց հարցման արդյունքների վրա...
Ամստերդամի իշխանությունները արգելել են գիդով շրջայցերը Կարմիր լապտերների փողոցում
Քաղաքի ներկայացուցիչների խոսքերով՝ մարմանավաճառները պարբերաբար բռնության են ենթարկվում․․․
Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 2019–ին շեշտակի աճել է
Նույնիսկ 2019–ի դեկտեմբերին, երբ արդեն դադարեցված էր Երեւան–Ստամբուլ ուղիղ չվերթը...
National Geographic Traveler-ը ընթերցողներին խորհուրդ տալիս այցելել Երևան. տուրիստական թեժ տարի ենք ունենալու. Փաշինյան
Հույս ունեմ՝ մեր շատ հայրենակիցներ կօգտվեն աշխատանքով աղքատությունը հաղթահարելու, հարստանալու եւ հարստացնելու մեր առաջարկած բանաձեւից...
Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել «Ֆեյսբուքում»
Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին...
UNWTO. Հայաստանը աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղությունների ցուցակում է
Առաջ անցնելով Թուրքիայից (14,0 տոկոս), Բոսնիա եւ Հերցեգովինայից (13,7 տոկոս)…