News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելով՝ փորձ է կատարվում ճնշել մամուլը։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Վերաքննիչ քրեական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Հասկանում եք՝ ինչ է կատարվում. Արմեն Թավադյանը մեր ընկերն է, հարազատը, բնականաբար, ես չէի կարող չգալ»,- ասաց Լեւոն Քոչարյանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

արցին՝ արդյոք Արմեն Թավադյանին մեղադրանք առաջադրելու պատճառ կարող է հանդիսանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկե՞ր լինելը, թե՞ դա ճնշում է մամուլի ազատությանը, Քոչարյանն ասաց.

«Երեւի երկուսն իրար հետ, բայց ավելի շատ կարծում եմ, որ մամուլի հետ է կապված, որովհետեւ իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորվում են կոնկրետ հեռուստաալիքներ եւ լրատվամիջոցներ։ Սրանով նաեւ փորձ է կատարվում ճնշել մամուլը։ Եթե կոնկրետ անձ է տեսանյութում եւ փաստորեն նա ազատության մեջ է, այստեղ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է Արմեն Թավադյանը կալանավորված։ Այստեղ, միանշանակ, միտում եմ տեսնում»։

Լեւոն Քոչարյանն ասաց, որ Թավադյանի բողոքը քննող դատավորից ակնկալիք չունի.

«Այնտեղ նստած դատավորը շատ լավ հասկանում է, թե իրենից ինչ են պահանջում։ Եթե չեմ սխալվում, այս դատավորն ամեն անգամ մեզ հետ կապված գործերով կայացրել է այն որոշումը, ինչն իրենից ակնկալել է Դատախազությունը։ Իհարկե, կան պարկեշտ, խիզախ դատավորներ, որոնցից ինչ-որ ակնկալիք լինում է, որ հնարավոր է արդարադատություն իրականացնեն»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։

 

Տպել
Ամենաշատ