News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարության մոտ սպանդանոցների դեմ բողոքի ակցիա անցկացնող անասնապահները շարունակում են փակ պահել Տիգրան Մեծի պողոտան:

Մեծ թվով ոստիկաններ են հսկում բողոքի ակցիան:

«Իրենք իրենց սենյակներում տաք-տաք նստած են, հիմա 1000 դրամն էլ ինձ համար մեծ գումար է, մի արեք նման որոշումներ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ճանապարհը կբացեն, եթե Կառավարությունից ներկայացուցիչ գա իրենց մոտ:

«Զանգեք բոլոր մարմիններին, ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք, պարոն վարչապետ խնդրում եմ, կառավարության անդամներ, մի ուղղություն ցույց տվեք, արհամարհել պետք չի ժողովրդին: Կառավարությունից մարդ ուղարկեք, որ ճանապարհը բացվի»,-ասաց նա:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ