News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օրինագծերի այս փաթեթը վերաբերում է հանրային կառավարման ոլորտի բարեփոխմանը եւ դրա իրականացմանը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ «Հանրային ծառայության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրնագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունվարի 20-ին ասաց Հայաստանի արդարադատության առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հանրային կառավարման բարեփոխումների առաջին փուլը տեղի է ունեցել 2018 թվականին, համաձայն մարտի 23-ին ընդունված օրենքների։ «Այս օրենսդրական փաթեթով իրականացվելու է բարեփոխումների երկրորդ փուլը։ Հետագայում պետք է ներկայացվի նաեւ երրորդ փուլը։ Մինչեւ բարեփոխումների անցկացումը գոյություն ուներ հանրային եւ այլ ծառայությունների 17 տեսակ, իսկ 2018 թվականի փոփոխությունների արդյունքում դրանք մնացել են 12-ը։ Այդ փոփոխությունների օգնությամբ ծառայությունների այդ 12 տեսակներում կներդրվեն համակարգեր, որոնք նախատեսում են միասնական մոտեցում, այսինքն՝ ներդաշնակեցնում են մի շարք կանոններ»,- պարզաբանել է Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ