News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իշխանափոխությունից հետո շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Այս նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաեւ ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների լիարժեք կատարումը: Մշակման փուլում նախագիծը մանրակրկիտ քննարկվել էր նաեւ Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, հաշվի էին առնված նաեւ այդ մասնագետների ներկայացրած առաջարկությունները:

Շրջանառությունից այս նախագիծը հանելու հիմքում դարձյալ պոպուլիզմն էր. «Նոր իշխանությունն ավելի լավ գիտի աշխատողների խնդիրները եւ կմշակի նոր նախագիծ՝ այդ խնդիրներն ամբողջական լուծելուն ուղղված»:

Անցած երկու տարիներն էլ ավելի հիմնավորեցին այս «հիմնավորման» պոպուլիստական լինելը:

Նախ՝ այդպես էլ չկա խոստացված եւ սպասված նոր նախագիծը: Դրա անհրաժեշտության մասին իշխանությունները խոսում են՝ մեր պարբերաբար հիշեցումներից հետո: Իսկ աշխատանքային իրավունքների պաշտպանության բացահայտված բազում խնդիրները շարունակում են չլուծված մնալ՝ օրվա իշխանությունների բարի ցանկությունից անկախ: Ավելին, տարբեր առիթներով արդեն համոզվել ենք՝ այս ոլորտում քաղաքականության պատասխանատու իշխանավորներից շատերը բավարար չափով ծանոթ չեն իրենց կողմից շրջանառությունից հանված նախագծին եւ գործող կարգավորումների բնույթին, առավել եւս՝ ոլորտում առկա խնդիրներին:     

Այս ընթացքում շրջանառությունից հանված նախագծից մեկ-երկու մանր կտորներ են ընդունվել՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների առաջարկությամբ: Իհարկե լավ է, որ իրավակիրառական պրակտիկայում հրատապ անհրաժեշտություն ունեցող եւ արդեն երկու տարի շրջանառությունից հանված օրենսդրական կարգավորումների գոնե մի փոքր մասը բերվում է օրակարգ:

Սակայն այս լավատեսությունը տեղին է միայն առաջին հայացքից, քանի որ նշված օրենսդրական փոփոխությունների հիմնական մասը, կարգավորման որեւէ խնդիր չլուծելով, առաջացրել է նոր խնդիրներ: Այս դրվագային փոփոխությունների վերաբերյալ ժամանակին ներկայացրել ենք մեր մասնագիտական գնահատականները: Օրինակ՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կարգավորումներին վերաբերող, վերջերս կատարված խնդրահարույց փոփոխությունները եւ այլն: Բնականաբար, այս պարագայում էլ օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:

Կարելի է կարծել՝ աշխատանքի ոլորտի քաղաքականության պատասխանատու իշխանավորները անցած երկու տարիներին կա՛մ այդպես էլ լուրջ չեն վերաբերել աշխատանքային հարաբերությունների կարգավորման առկա խնդիրներին, կա՛մ էլ շարունակաբար մտածում են՝ ինչ ձեւով հիմնավորեն եւ հետ բերեն շրջանառությունից իրենց կողմից հանված ամբողջական նախագիծը:

Ի դեպ, աշխատանքային օրենսդրության համակարգային բարեփոխումներին նվիրված առաջարկների ամբողջական փաթեթ եւս ներկայացրել ենք հանրային քննարկման 2019 թվականի հուլիսին (էլեկտրոնային տարբերակը հասու է՝  հղումով):

Այս ընթացքում պարբերաբար բարձրաձայնել ու հետագայում եւս շարունակելու ենք բարձրաձայնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող, առարկայական մի շարք հիմնախնդիրներ, որոնք այդպես էլ մնում են չլուծված:

Ի դեպ, այս հիմնախնդիրների գործնական դրսեւորումներով պայմանավորված՝ աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ բազմաթիվ դեպքեր արձանագրում ենք նաեւ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ, 2017 թվականի դեկտեմբերից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի գործունեության արդյունքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ