News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վատ եմ վերաբերվում սպանդանոցային մսի պահանջին, որովհետեւ հայ սպառողները հիմնականում գերադասում են գնել նոր մորթած անասունի առողջ, թարմ միս, քան սպանդանոցում մորթած եւ մի քանի օր այնտեղ պահած, սառեցրած միսը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը` անդրադառնալով հունվարի 15-ից պարտադիր սպանդանոցային մսի պահանջին:

«Իհարկե, սպանդանոցներում կենդանիների մորթի համար պայմանները սանիտարահիգիենիկ եւ մորթի հարմարավետության այլ տեսանկյուններից ավելի գերադասելի են, սակայն սպանդանոցները հիմնականում նպատկահարմար են խոշոր անասնապահական ֆերմաներ ունեցող անասնատերերի անասունների մորթի համար:

Քիչ քանակի անասուններ ունեցող անասնատերերի համար սպանդանոցում մորթ իրականացնելը նպատակահարմար չէ: Ընդհանրապես, Հայաստանի նման աղքատ եւ քիչ քանակի անասուն պահող գյուղացիների համար մեծ սպանդանոց ունենալը շահավետ չի: Դժբախտաբար, նախորդ տարիներին գյուղատնտեսության նախարարի եւ փոխնախարարի աթոռը զբաղեցրել են ոլորտից հեռու, պատահական անձինք, որոնք առանց հետեւանքների մասին խորը մտածելու, բավականին ֆինանսական միջոցներ ծախսելով, Հայաստանում մի քանի տեղ սպանդանոցներ են կառուցել, եւ դրանցով այսօր գյուղացիներին դրել են անելանելի վիճակի մեջ: Ճիշտ է, սպանդանոցներից կբացառվեն մորթված հիվանդ անասունների մուտքը դեպի շուկա, բայց սպանդանոցն էլ իր հերթին, անասունների մորթի համար իր դժվարություններն ունի, եւ այս առումով, ես լիովին կիսում եմ անասնապահների այսօրվա դժգոհություններն ու պահանջները: Չի կարելի առանց մորթի նորմալ պայմաններ ստեղծելու անասնապահ գյուղացիներին պարտադրել, որպեսզի նրանք սպանդանոցներում մորթ իրականացնեն, փոխարենը՝ անհրաժեշտ է նախօրոք անասնապահների հետ հանրային քննարկումներ իրականացնել եւ ընդհանուր հարցի լուծումներ գտնել»- նշեց նա:

Սեդրակյանն առաջարկում է շրջիկ սպանդանոցներ ստեղծել.

«Քիչ անասուններ ունեցող անասնապահների համար ավելի ցանկալի է կիրառել անասունների մորթի շրջիկ սպանդանոցները, որոնք նախօրոք պայմանավորված օրը կժամանեն տվյալ գյուղ եւ տեղում կիրականացնեն անասունների մորթ: Այս առումով, հիշեցնեմ, որ վերջերս Հայաստանում ինչ-որ բիզնեսմեն սկսել է արտադրել հատուկ ավտոմեքենաներ, ինչպես օրինակ՝ շրջիկ գրադարաններ: Կառավարությանը առաջարկում եմ տարբերակ՝ այդ ավտոմեքենաների բազայի հիման վրա արտադրել շրջիկ սպանդանոցներ:

Ինչեւէ, ես առաջարկում եմ մեծաքանակ անասունների մորթը իրականացնել մոտակա սպանդանոցում, իսկ փոքրաքանակինը՝ իրականացնել շրջիկ սպանդանոցների միջոցով կամ էլ՝ գյուղերում կառուցել փոքր սպանդանոցներ, որտեղ անասունը մորթվելուց հետո, մորթված անասունի մսի գնորդը անմիջապես կարող է վճարել, այն գնել եւ տեղափոխել շուկաներ վաճառելու»:

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը շեշտում է` տեղին են անասնապահների մտահոգությունները, քանի որ 5-րդ ձեւի պահանջը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում.«Այն իր մեջ կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում, այսինքն՝ անասնատերը կարող է իր անասունը մորթել իր տարածքում, իսկ մորթի 5 –րդ ձեւը ձեռք բերել փողով, գնել սպանդանոցից»:

Նա կարծիք հայտնեց, որ անասունների սպանդանոցային մորթի պահանջը քիչ անասուն ունեցող անասնատերերի համար չպետք է լինի պարտադիր. «Քանի որ անասունը սպանդանոց տեղափոխելը եւ սպանդանոցում իրականացվող մորթը նրա համար լրացուցիչ դժվարություններ եւ լրացուցիչ ֆինանսական ծախս է առաջացնում: Եվ անասնապահը ստիպված կլինի բարձրացնել մորթված անասունի մսի վաճառքի գինը: Փոխարենը կարծում եմ, կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի միսը սպառողին հասնի մատչելի գներով:

Լրացուցիչ դժվարություն եւ կոռուպցիոն ռիսկ կարող է հանդիսանալ նաեւբսպանդանոցի կողմից մորթված անասունի առողջ եւ հիվանդ որակելը, ինչպես նաեւ՝ գյուղացու համար հաշվեհամար բացելը եւ հանձնած անասունի դիմաց մորթից մի որոշ ժամանակ անց վճարի ստացումը»:

Սեդրակյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ սպանդանոցային մսի պահանջը գյուղացուն հարկային դաշտ մտցնելու փորձ է.

«Ես մտահոգ եմ, որ այս եւ նմանօրինակ եղանակներով պետությունը փորձ է անում գյուղացուն դանդաղ քայլերով մտցնել հարկային դաշտ, որը Հայաստանի նման աղքատ եւ գյուղերից արտագաղթ ունեցող երկրի համար անթույլատրելի է:

Եվ առաջարկում եմ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, եւ այնտեղ նախարարից սկսած նշանակել ոլորտին տեղյակ, բանիմաց, մտահոգ եւ խելացի մասնագետների եւ ոչ թե ԽԾԲ-ական կամ օտար լեզու իմացող: Այդ ժամանակ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի համար նախատեսնված ֆինանսական միջոցները կծախսվեն արդյունավետ եւ նպատակային ու չեն փոշիանա, իսկ աշխատողներին էլ հենց այնպես բյուջեից հավելավճարներ չեն ստանա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ