News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Շատ սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով նաեւ իր ցավակցությունները հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Ինչ վերաբերում է վարչապետի մասնակցությանը, նա ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ներկա գտնվել են Կուտոյանի հրաժեշտի արարողությանը: Այն անձինք, այդ թվում վարչապետը, որոնք չեն մասնակցել, չեմ կարծում, որ դա տեղին է, որ շահարկման առարկա դառնա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետը ցավակցել է այն ժամանակ, երբ կայքերից մեկը դիմել է վարչապետի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե ինչու վարչապետը չի ցավակցել, Մակունցն ասաց, որ խրոնոլոգիային չի հետեւել. «Չեմ կարծում, որ դա էական է: Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է»:

Ինչ վերաբերում է Կուտոյանի մահից հետո ֆեյսբուքյան գրառումներին, այդ թվում գրառմանը, որտեղ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին գրում են՝ «հաջորդը դու ես», «Իմ քայլի» ղեկավարն ասաց. «Մեջբերումը որ արեցիք, ինձ համար էլ ավելի զարմանալի էր, թե ովքեր են նշում՝ հաջորդը ով է: Մասնավորապես, այն անձինք, որոնք շատ մտերիմ աշխատել են:

Ինձ համար ցանկացած նման ձեւակերպում, մեկնաբանություն ընդունելի լինել չեն կարող: Բոլորը պետք է զսպվածություն ցուցաբերեն այս առումով: Յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր մասնաբաժինը, որպեսզի լինի այնպիսի մթնոլորտ, որտեղ կարեւոր լինի աշխատանքային բովանդակությունը, ոչ թե վիրավորանքները եւ ողջամտության սահմաններից դուրս մեկնաբանությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ