News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Համացանցում են հայտնվել 3 մարդուց բաղկացած խմբի վրա հնդկական վայրի փղի հարձակման հադրերը: The Mirror-ը հայտնում է, որ 3 տղամարդիկ փորձել են լուսանկարվել փղի հետ, սակայն կենդանին դա որպես սպառնալիք է գնահատել եւ հարձակվել նրանց վրա:

Սելֆիի 2 սիրահարի հաջողվել է փախչել, իսկ երրորդը սայթաքել է ու ընկել: Փիղը հասցրել է նրան հարվածել կնճիթով եւ կարող էր մահացու ոտնակոխ անել, բայց տղամարդուն հաջողվել է ոտքի կանգնել եւ փախչել: Փիղը մի քանի վայրկյան էլ է նրան հետապնդել, բայց հետո հարձակումը դադարեցրել է եւ այլ ուղղությամբ գնացել:

Տեղի բնակիչները հայտնել են, որ 50 փղից բաղկացած խումբն անտառից դորս է եկել սնունդ որոնելով. նրանց համար սովորական պայմաններում ռեսուրսների պակասը քաղցած կենդանիներին քշում է գյուղերին եւ գյուղատնտեսական վայրերին մոտ: Այսպիսի փղերից մեկն էլ հենց հայտնվել էր հարակից գյուղի բնակիչների ուշադրության կենտրոնում, փոխանցում է Nat- geo-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ