News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Կառնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են սկսել, նրանք փակել են ճանապարհը եւ բողոքում են, որ  կարկտահարության վնասների փոխհատուցում տրամադրելիս տարբերակված մոտեցում է դրսեւորվել, մասնավորապես, օրինակ՝ Ախուրյան գյուղում կարկուտի հետեւանքով վնասի փոխհատուցումը ներառվել է ցուցակում, իսկ Կառնուտն անտեսվել է:

«Կարկուտը մեր հողերին խփել է, բայց մեզ չեն ներառում կարկտահարվածների ցուցակում ու բնակիչներից 40-ին դատի են տվել։ Գյուղացին մեկ ամսից պիտի հող մշակի, բայց չի կարող, որովհետեւ վարկ չի կարող վերցնել։ Հայաստանի 5 տոկոս բանջարեղեն մատակարարող գյուղն է սա, բայց հիմա 1 տոկոս էլ չենք կարող ցանել: Ասում են՝ քարը փեշներիցդ գցեք, գնացեք, ձեր տանը նստեք։ Ակնկալիք չկա, մենք այս մաֆիայի դեմ բան չենք կարող անել, Շիրակի մարզում հեղափոխություն չի եղել»,- նշեց բնակիչը՝ հավելելով, որ դիմում են գրել, բայց պատասխան դեռ չկա:

Գյուղացիները քննարկում են կառավարության մոտ ակցիա իրականացնելու տարբերակը:

Իր հերթին Կառնուտի համայնքապետի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանը նշել է, որ այստեղ 2-3 անձի խնդիր է, արտառոց բան չկա:

Տպել
Ամենաշատ