News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանություններ. մենք այսօր նման բան չունենք: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունը կքննարկի սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու հարցը:

«Եթե դուք ձեւակերպեք, թե ինչ նկատի ունեք սուպերվարչապետական համակարգ ասելով... Մենք ունեինք ընդդիմություն սուպերվարչապետական համակարգում, որ իր լիազորություններով, գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր: Ես երբեւէ չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Առանձին գերատեսչությունների առումով մենք ունենք թեկնածուներ, որոնց առաջադրում է հենց ընդդիմությունը, ինչը նախկինում չի եղել:

Այսինքն այն, ինչը մենք համարել ենք սուպերվարչապետական համակարգ, մենք դրանով բոլորովին չենք սպասում, որ կոնկրետ աշխատանքային խումբ ձեւավորվի եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք: Ամենօրյա աշխատանքով մենք փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը եւ տալ բավականաչափ  լիազորություններ ընդդիմությանը, ինչը արվել է նախորդ տարվա ընթացքում»,-ասաց Մակունցը:

Նա որպես օրինակ բերեց այն, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն ընտրվել է ընդդիմության թեկնածուն, ինչը նախկինում երբեք չէր կարող տեղի ունենալ. «Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իշխանությունը, կառավարությունը բացարձակապես շահագրգռված չէ ունենալ որեւէ ազդեցություն ոչ միայն հակակոռուպցիոն մարմնի նկատմամբ, այլ բոլոր այն մարմինների առնչությամբ, որոնք այսօր արդարադատության առումով կայացնում են որոշում: Սա է մեր սկզբունքը»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր հագից հանել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը. «Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետեւ սուպերվարչապետության հարցին արդեն անդրադարձա»,-ասաց Մակունցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ