News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջարկում ենք Հայաստանում պարզեցնել ֆրանչայզինգի համալիր թույլտվության մասին պայմանագրի գրանցման գործընթացը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, առաջին ընթերցմամբ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հունվարի 20-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորի խոսքով՝ ներկայացված օրինագիծը նպատակ ունի կարգավորել ֆրանչայզինգի մասին պայմանագրի գրանցման գործընթացը։ «Ներկայում պայմանագրի գրանցման գործընթացն իրականացնում են Հայաստանի արդարադատության նախարարությունը եւ Մտավոր սեփականության գործակալությունը։ Ընդ որում՝ երկու դեպքում գործընթացները ենթակա են արտոնագրման։ Հիմա առաջարկվում է այդ իրավունքը տալ միայն Մտավոր սեփականության գործակալությանը»,- ասել է պատգամավորը։

Դրանով իսկ, ինչպես նշեց Սիմոնյանը, կպարզեցվի համալիր թույլտվության պայմանագրի գրանցման գործընթացը՝ ավելի արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա պաշտպանել ապրանքանշանի օգտագործման իրավունքը։

Ընդհանուր իմաստով ֆրանչայզինգը ապրանքանշանի կամ առեւտրային նշանի «վարձակալումն» է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ