News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականին 2153 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը ավելի շատ է եղել, քան 4,6 մլրդ մարդկանց կարողությունը միասին, նշված է Oxfam International հիմնադրամի զեկույցում, որը հրապարակվել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին, փոխանցում է РБК-ն: 

Զեկույցի հեղինակներն օգտվել են 2019 թվականի մարտին Forbes-ի հրապարակած վարկանիշի տվյալներից: Այդ պահին ամենահարուստ 2153 միլիարդատերերն ունեին 8,7 տրլն դոլար: Իսկ ավելի քան 200 երկրներում տնային տնտեսությունների եկամուտների մակարդակի մասին ամենամյա հաշվետության համաձայն՝ 4,6 մլրդ մարդու ընդհանուր  կարողությունը, որոնց թվում միլիարդատերեր չկան, կազմում է ընդամենը 8,2 տրլն դոլար:

Ընդ որում՝ Oxfam-ի տվյալներով Երկրագնդի ամենահարուստ բնակիչների 1 տոկոսը կրկնակի ավելի շատ կարողություն ունի, քան 6,9 մլրդ մարդիկ:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այս խզումը պատճառաբանվում է «փչացած եւ սեքսիստական տնտեսական համակարգով», որում «սակավաթիվ արտոնյալների, հիմնականում տղամարդկանց հարստությունը» ավելի բարձր է գնահատվում, քան «խնամքի ամենաանհրաժեշտ աշխատանքի միլիարդից ավելի ժամերը», որը կատարում են հիմնականում կանայք: Այսպիսի աշխատանքի տակ նկատի է առնվում մաքրությունը, կերակուր պատրաստելը, ինչպես նաեւ երեխաների եւ տարեցների խնամքը:

Oxfam-ում իրավիճակի շտկման հնարավոր առաջին քայլ են համարում հարուստների եկամտահարկի պրոգրեսիվ դրույքի սահմանումը եւ հարկային մեղմացումները նրանց համար, որոնք զբաղված են խնամքի չվճարվող աշխատանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ