News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության դաշնային նախարար Յուլիա Քլյոքների հրավերով, հունվարի 16-18-ը Բեռլինում մասնակցել է պարենի եւ գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, համաժողովի շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովին, ինչպես նաեւ «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

«Սնունդ բոլորի համար. առեւտուր` ապահով, բազմազան եւ կայուն սնուցման համար» խորագրով պարենի եւ գյուղատնտեսության գլոբալ ֆորումին մասնակցել են 71 երկրների գյուղատնտեսության նախարարներ եւ 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովը նախագահել է Գերմանիայի գյուղատնտեսության դաշնային նախարար Յուլիա Քլյոքները:

Գլոբալ ֆորումի շրջանակներում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են ընձեռել մասնակիցներին անդրադառնալ գլոբալ գյուղատնտեսական քաղաքականությանը եւ պարենային ապահովությանն առնչվող հարցերին ու մարտահրավերներին եւ համաձայնության գալ դրանց շուրջ:

«Առեւտուրը` Կայուն զարգացման նպատակ 2-ին հասնելու գրավական» խորագրով բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քննարկումն անցկացվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համանախագահությամբ: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության եւ թվային տեխնոլոգիաների բնագավառներում առեւտրի դերի եւ փոխազդեցության վերաբերյալ:

Գյուղատնտեսության նախարարների համաշխարհային ամենամեծ հանդիպում հանդիսացող գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովի քննարկումներն ընթացել են չորս հիմնական ուղղությամբ։ Տիգրան Խարատրյանը մասնակցել է եւ գործընկերների հետ մտքեր փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն եւ անվտանգություն թեմայով քննարկմանը։

Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների առեւտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում, երաշխավորել համաշխարհային պարենային անվտանգությունը, թերսնման կանխումը եւ ներառական զարգացումը: Կոմյունիկեով սահմանվել է, որ առեւտրի քաղաքականությունը` որպես ինտեգրված եւ համապարփակ ռազմավարության մաս, պետք է ծառայի գյուղատնտեսության եւ պարենային համակարգերի կայունության բարելավմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ