News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հավաստիացրել է, որ երկիրը կզսպի նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումը։

«Մարդկանց կյանքին եւ առողջությանը պետք է հատկացվի առաջնահերթ ուշադրություն, իսկ բռնկման տարածումը պետք է կասեցվի»,- ասել է նա։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, չինական իշխանությունները հայտարարել են, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը տարածվել է մեծ թվով քաղաքներում։

Պեկինի օկրուգի Դասին առողջապահության վարչությունը տեղեկացրել է կորոնավիրուսի հաստատման երկու դեպքի մասին, իսկ Գուանդուն հարավային նահանգի վարչությունը հաստատել է մեկ դեպք Շենչժենում։ Սրանք Չինաստանում հիվանդության առաջին դեպքերն են Ուհան քաղաքի սահմաններից դուրս, որտեղ վիրուսը հայտնաբերվել է առաջին անգամ։

Ուհան քաղաքի առողջապահության վարչությունը տեղեկացրել է, որ հանգստյան օրերին քաղաքում հայտնաբերվել է թոքաբորբի 136 նոր դեպք, որի հարուցիչը կորոնավիրուսի շտամն է, որոնք ավելացել են արդեն հայտնի 62 դեպքերին։ Երրորդ մահացու դեպքը գրանցվել է շաբաթ օրը, ասվում է իշխանությունների հայտարարությունում։

Ամբողջ աշխարհում հիվանդության հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 200-ը, ինչն ընդգծում է, որ խնդիրը, որին բախվել են առողջապահության մարմինները, լուրջ է, եւ պետք է զսպել բռնկումը։ Հարավային Կորեան երկուշաբթի տեղեկացրել է կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի մասին. հիվանդությունը հայտնաբերվել է Չինաստանի 35-ամա քաղաքացուհու մոտ, որը եկել էր Ուհանից։ Սա հիվանդության արդեն չորրորդ դեպքն է, որը հայտնաբերվել է Չինաստանի սահմաններից դուրս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ