News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարդիկ միշտ հարց են տալիս, թե ինչու Հայաստանում մինչեւ հիմա «McDonald's» չկա։ Պարզապես խոսքն այս դեպքում հարցի տնտեսական կողմի մասին է։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, առաջին ընթերցմամբ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հունվարի 20-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորի խոսքով՝ «McDonald's»-ը տուրիստական ընկերություն է, թեեւ այդ ընկերության մատուցած ծառայություններն ավելի թանկ են, քան տեղի ֆասթֆուդը։

Մելքումյանը չբացառեց նաեւ այն հնարավորությունը, որ ինչ-որ մեկն այս տարիներին, գուցե, մինչ այդ գրանցել է նման ապրանքանշան, եւ նշեց, որ Հայաստան եկող միջազգային բրենդները վերջնարդյունքում հայտնվում են դատավարության շրջանակում։

Այս պնդմանը պատասխանեց Հայաստանի արդարադատության առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ Փոխնախարարը, մասնավորապես, պարզաբանեց, որ գոյություն ունի «հայտնի ապրանքանշան» տերմինը, որը որոշում է հեղինակային իրավունքի հարցերը նման դեպքերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ