News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերջերս ասել եմ, որ Հայաստանում որեւէ քաղբանտարկյալ չկա,  որեւէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում. հիմա նույն պնդումն անում եմ մամուլի վերաբերյալ. ՀՀ-ում մամուլի նկատմամբ որեւէ ճնշում չկա, եւ դա բոլորդ գիտեք:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, թե իշխանությունն ուզում է սահմանափակել ազատ խոսքը:

«Ընդհակառակը, մարդիկ պահանջում են, որ ինչպես կարելի է թողնել, որ մամուլն այս աստիճանի ինչ ուզի խոսի: Այնպես որ, բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանում մամուլը ոչ միայն ազատ է, այլ նաեւ երբեմն, ներողություն, բայց անում է այնպիսի հայտարարություններ, գրվում են այնպիսի տեքստեր, որ պարզապես այդ տեքստերը պետք է տեղ չգտնեին այդ մամուլում: Մասնավորապես, գրում են, որ ՔՊ վարչության նիստում այսինչ հարցն է քննարկվել, որը տեղի չի ունեցել»,-ասաց Հրաչյա Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ