News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել: Այս մասին ասված է Politik.am-ին  ուղղված ԱԱԾ պատասխանում:

Նշենք, որ օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել․ «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաեւ այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,-ասել էր պատգամավորը:

Կայքը ԱԱԾ-ից փորձեց ճշտել, արդյոք իրենք տիրապետում են տեղեկությունների, ըստ որոնց ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել․ «Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»,-ասվում է պատասխանում եւ նշվում, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել,  որպես հաղորդում հանցագործության մասին։

Ակնհայտ է, որ չէր կարող երկրում պետական հեղաշրջման փորձի համար պաշտոնանկ արվեր բարձրաստիճան պաշտոնյա եւ դրա մասին ԱԱԾ-ն տեղեկություններ չունենար։ ԱԱԾ պատասխանից ակնհայտ է, որ հեղաշրջման փորձ չի եղել։

ԱԱԾ պատասխանը ստորեւ․

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ