News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Սարի Թաղում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած, որովայնի խոռոչի թափանցող վերք՝ լյարդի եւ ստամոքսի վնասումով, ձախ թուլակողի կտրած-ծակած, որովայնի խոռոչ չթափանցող» վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տղամարդ՝ ծնված 1979 թվականին:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւան քաղաքում՝ Սարի Թաղի տներից մեկի դիմաց, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ բռունցքով հարվածել է 40-ամյա տղամարդու դեմքի շրջանին, ապա՝ իր մոտ գտնված դանակով մի քանի անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդհոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: 40-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն թաղամասի բնակիչ՝ ծնված 1972 թվականին. նա ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Վերջինս վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննության ընթացքում նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում մատնացույց է արել դեպքի վայրը եւ հայտնել դեպքի մի շարք մանրամասներ:

Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սարի թաղի՝ 47-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ