News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունվարի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի բնակիչ, 37-ամյա մի կին մի տղամարդու վերաբերյալ արատավորող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա հունվարին նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 300 դոլար։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդման հիման վրա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության փորձաքրեագիտական եւ Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Արդյունքում, հունվարի 17-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում հերթական անգամ տղամարդուց փող վերցնելուց հետո 37-ամյա կինը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց շորթած 288․000 դրամը։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ