News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալիական յուրահատուկ կենդանիների՝ բադակտուցների թիվը մինչև 2070 թվականը վատագույն դեպքում կարող է նվազել 73% -ով՝ դնելով դրանց ոչնչացման եզրին։ Այսպիսի կանխատեսում են արել ավստրալացի գիտնականները՝ ուսումնասիրելով տարբեր գործոնների՝ կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների հասանելիության եւ երաշտների հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Biological Conservation-ին։

Գիտնականները հաշվել են, որ այն պահից, երբ եվրոպացիները գաղութացրին Ավստրալիան, այս կենդանիների թիվը նվազեց 50 տոկոսով։ Ջրամբարների կառուցումը, հողատարածքները գյուղատնտեսական նպատակներով օգտագործելը, երկարատեւ երաշտները եւ գլոբալ տաքացումը, գիտնականների կարծիքով, կարող են պատճառ դառնալ, որ արդեն 2070թ․ այս կենդանիների թիվը լավագույն դեպքում կրճատվի 36, վատագույն դեպքում՝ 73 տոկոսով։

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Գիլադ Բինոյի խոսքերով՝ սրա գլխավոր պատճառները բնության արտակարգ երեւույթներն են՝ երաշտն ու անտառային հրդեհները։ «Այս սպառնալիքները կրիտիկական կդառնան բադակտուցների համար, քանի որ մենք չենք կարողանա կրկին տարհանել նրանց։ Մենք կարող են կորցնել այս տեսակն ամբողջ մայրցամաքում»,- պարզաբանել է Բինոն։

2016թ․ տվյալներով՝ բադակտուցների թիվը գնահատվում էր 50 000, սակայն փորձագետները ենթադրում էին, որ իրական թիվը մոտ է 30 000-ին։ 2019թ․ սկզբին բադակտուցների թիվը 18-20 հազար էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ