News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում ավտոմեքենայի պատուհանից ծխախոտի մնացորդներ նետող վարորդների հանդեպ 11 000 դոլարի տուգանք կսահմանվի, հայտնում է Fox News-ը։

Տուգանքները սահմանվել են Նոր Հարավային Ուելսում։ Որոշումը կապված է այն բանի հետ, որ ավերիչ հրդեհները շարունակում են լուրջ ազդեցություն գործել տարածաշրջանի վրա։ «Եթե վարորդը հանցանք գործի կրակի լրիվ արգելման ժամանակ, տուգանքը կկրկնապատկվի մինչեւ 10 տուգանային բալ եւ մինչեւ 11 000 դոլարի տուգանք»,- ասվում է տեղի կառավարության հաղորդագրության մեջ։

Ուղեւորների հանդեպ նույնպես 660 դոլարի տուգանք կկիրառվի, եթե նրանք երթեւեկելի մաս ծխախոտի մնացորդ նետեն։

Նոր Հարավային Ուելսի Հրշեջ ծառայության ասոցիացիայի նախագահ Բրայան Մակդոնոն հայտարարել է, որ գոհ է կառավարության որոշումից։ «Այդ ոչ խելամիտ վարքագիծը սպառնալիքի տակ է դնում հրշեջ-կամավորների անվտանգությունը,- ասել է Մակդոնոն,- Ես հուսով եմ, որ այդ քայլը կստիպի մարդկանց շատ մանրամասն մտածել իրենց գործողությունների հետեւանքների մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել