News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը կհեշտացնի ընթացակարգերը, որոնք թույլ կտան քաղաքացիներին հանրաքվե նախաձեռնել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, առաջին ընթերցմամբ «Հանրաքվեի մասին» Սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հունվարի 20-ին ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Օրինագծի հեղինակը, մասնավորապես, առաջարկում է պահանջները կրկնակի կրճատել եւ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել հանրաքվե նախաձեռնել 25 հազար ստորագրություն հավաքելու դեպքում՝ ներկայիս 50 հազարի փոխարեն: Դրանից բացի, նա առաջակեց դրա համար հատկացնել ոչ թե 45, այլ 60 օր, իսկ ստորագրությունների հավաքման բուն գործընթացը կարող են իրականացնել ոչ թե 50, այլ 225 կազմակերպիչներ, ինչը, պատգամավորի կարծիքով, պետք է նպաստի այս գործընթացի դյուրացմանը:

Օրինագիծն, այնուամենայնիվ, հարուցեց իշխող «Իմ քայլը» դաշինքի մի քանի պատգամավորների որոշակի մտահոգությունը: Նրանք կարծում են, որ այս օրենսդրական փոփոխությունից կարող են օգտվել «հակահեղափոխական» ուժերն ու շարժումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել