News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Ակնկալվում էր, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը թափ կհավաքի, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամը ավելի քիչ լավատես է վերականգնման հարցում, քան մի քանի ամիս առաջ, հայտնում է CNN-ը։

ԱՄՀ-ն հայտարարել է, որ զարգացող շուկաների թուլությունը  եւ աճող սոցիալական ալեկոծությունները հանգեցրել են 2020թ․ տնտեսական աճի կանխատեսման նվազմանը։ ներկայում ԱՄՀ-ն 3,3 տոկոս աճ է ակնկալում 2020թ․։

ԱՄՀ տվյալներով՝ դա, միեւնույն է, նշանակում է բարելավում՝ համեմատած 2019-ի հետ, երբ տնտեսական աճը կազմում էր 2,9 տոկոս։

Դրամական խթանը, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ «պարբերաբար բարենպաստ նորությունները» եւ Brexit- հարցում անհանգստության նվազումը բարելավել են գլոբալ տրամադրությունները։ Այնուամենայնիվ, վստահությունը կարող է վաղաժամ լինել։ ԱՄՀ նաեւ 2,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,4 տոկոս նվազեցրել է 2021թ․աճի կանխատեսումը։

Կարեւորագույն խնդիրներից մեկը համարվում է այն, որ զարգացող տնտեսությունները այդքան կայուն չեն լինի, ինչպես ակնկալվում էր։ Ներկայում ԱՄՀ-ն կանխատեսում է 5,8 տոկոսի մակարդակով Հնդկաստանի աճ 2020թ․՝ համեմատած անցյալ տարվա 4,8 տոկոսի հետ։

ԱՄՀ-ն հայտարարել է, որ Հնդկաստանում ներքին պահանջարկը նրա ֆինանսական հատվածում սթրեսի եւ վարկավորման ցածր աճի պատճառով «ավելի կտրուկ է դանդաղել, քան սպասվում էր»։ Դա նաեւ մեղմացրել է աճի ակնկալիքները Մեքսիկայում, Չիլիում եւ Հարավային Աֆրիկայում։

ԱՄՆ տնտեսության հեռանկարները կայուն են մնում։ Կանխատեսվում է, որ աճը կնվազի մինչեւ 2020թ․ 2 տոկոս՝ համեմատած 2019թ․ 2,3 տոկոսի հետ։ Դա 2,1 տոկոսայի կետով ցածր է, քան ԱՄՀ-ն կանխատեսում էր հոկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել